Ամերիկյան Բլումինգթոն քաղաքի 23-ամյա բնակիչ, բալետի ուսուցիչ Լիզի Քուահը մայր է դարձել 2019 թվականի հունիսի 23-ին: Պատմությունը, որը Լիզին վերջերս է հանրայնացրել, անսովոր է նրանով, որ կինը պարզել է իր հղիության մասին ծննդաբերությունից երկու ժամ առաջ, գրում է Daily Mail-ը:
Լիզին պատմում է, որ որովայնի շրջանում զգացել է սարսափելի ցավեր: Ամերիկուհն մորը խնդրել է իրեն հիվանդանոց տանել:
Պարզվել է, որ Քուահը ծննդաբերում է: Սակայն նա նույնիսկ չի կասկածել հղիության մասին: Աղջիկը շեշտում է, որ չի ունեցել հղիությանը բնորոշ ախտանշաններ:
Ամերիկուհին նշում է, որ ծննդաբերելը դժվար է եղել նրա համար և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանական առումով. նա ոչինչ չգիտեր իր երեխայի և նրա առողջական վիճակի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել