
The Sun պարբերականի լրագրողները պարզել են, թե ամսական որքան գումար են ծախսում Քարդաշյան քույրերն իրենց արտաքինի վրա: Պարզվել է, որ նրանք ամենևին չեն խնայում իրենց վրա:
Արհեստական արևայրուքի և կոսմետոլոգիական պրոցեդուրաների վրա ծախսում է 270 ֆունտ ստեռլինգ: 1.500 ֆունտ սթետլինգ վճարում է անձնական վարսահարդարին և դիմահարդարին: 10 օրը մեկ 400 ֆունտ ստեռլինգ վճարում է մատնահարդարման և ոտնահարդարման համար:

114 հազար ֆունտ ստեռլինգ ծախսում է Քիմի քույրը՝ Քլոեն: Կրկին գումարի մեծ մասը վճարվում է անձնական մարզչին: 800 ֆունտ ստեռլինգ վճարում է մաշկի խնամքի, 2000 ֆունտ ստեռլինգ՝ դիմահարդարման և 1000՝ վարսահարդարման և կեղծամների համար:
Մազերի արհեստական երկարացման համար Քայլին վճարում է 6.000 ֆունտ ստեռլինգ: Պլաստիկ վիրահատություններն էլ իրենց հերթին արժեցել են 30.000 ֆունտ ստեռլինգ:
Քորթնի Քարդաշյանը ամենաավագն է և ամենաքիչն է ծախսում իր արտաքինի վրա: 41 տարեկան Քորթնին չի խնայում ո՛չ մաշկի, ո՛չ մազերի, ո՛չ էլ անհատական մարզչի ծախսերի համար: Բայց գումարի կոնկրետ չափը պարբերականը չի նշում:
