Արդեն երկու տարուց ավել է,ինչ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է երկիրը,բայց այս ընթացքում ժողովրդի կյանքում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել:Նիկոլը միշտ փորձում է գտնել մի բան,որը «կխանգարի»իրեն:Սկզբնական շրջանում նախկին իշխանությունն ու «սևերն»էին խանգարում,հետո Ազգային ժողովն ու Հրայր Թովմասյանը իսկ հիմա կորոնավիրուսն ու ԲՀԿ ղեկավար Ծառուկյանը:
Նա միշտ գտնում է մի բան ու դեռ գտնելու է,դրանով նա փորձում է մարդկանց ուղեղները ապահովել սննդով,և որ ամենակարևորն է նա դրանով ուզում է ապացուցել,որ ոչ թե ինքն է մեղավոր այս վատթարացման համար այլ մեկ ուրիշը:
Իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ այս տարիների ընթացքում բարելավել են իրենց կյանքը,մսխելով բյուջեն հարստացել են այդ ընթացքում նրանց ոչ մեկ չի խանգարել,բայց ինչը վերաբերվում է ժողովրդի բարելավմանը այդ ժամանակ նրանք գտնում են մեկին ով խանգարում է:Ժողովրդին սարքելով իր կամակատարն հիմա էլ նա փորձում է իր հագով նոր սահմանադրություն ընդունել:Այս ամենով նա ուղղակի ցրում է ժողովրդի ուշադրությունը ու այդ ընթացքում նա կրկին կլցնի իր և իր թայֆի գրպանները,կնոջ ֆոնդն,կզարգացնի աներորդու բիզնեսներն իսկ հասարակ քաղաքացու վիճակը նրան ընդհանրապես չի հետաքրքրում: