Հերթական անհաջող քայլն է արվում հանրային ուշադրությունը շեղելու Հայաստանի ճգնաժամային խնդիրներից՝ համավարակ, Ղարաբաղի հարց, սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակ, եւ, ի վերջո, կոռուպցիոն սկանդալներ՝ մաքսանենգ սիգարետ, մաքսանենգ ադամանդ, մաքսանենգ երկաթ, զենքի անօրինական վաճառք, շանտաժ ու ռեկետ քաղաքական գործիչների ու օլիգարխների նկատմամբ։
Իսկ Սահմանադրության հետ կապված միակ խնդիրը, որ այսօր կա, դա այն պահպանելն է, այլ ոչ թե ամեն առիթով բռնաբարելը։
Հ․Գ․ Խոսքերիցս կհրաժարվեմ, եթե պարզվի, որ նոր Սահմանադրությունը ցանկանում են ընդունել ոչ թե հանրաքվեով, այլ վարչապետի կարգադրությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3238081526252949
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել