Հիմա հարց - դպրոցների, մանկապարտեզների հարցով դիմում ես ԿԳՆ-ին, ասում են` մեր իրավասության տակ չի, քաղաքապետարանինն ա, տրանսպորտի հարցով դիմում ես տրանսպորտի նախարարությանը` ասում են` մենք կապ չունենք, քաղաքապետարանինն ա, առողջապահության ոլորտում էլ կան հաստատություններ, որ ԱՆ-ինը չեն, քաղաքապետարանինն են և այլն... Մի քիչ շատ պարտականություններ չե՞ն դրված քաղաքապետարանի վրա: է, դրա համար էլ հարց չի լուծվում, էդ «խեղճ» քաղաքապետարանը ո՞ր մի հարցը լուծի, ճա՞ռ ասի, թե՞ զանգ կախի: դրա համար էլ ամիսը մեկ նույն փողոցները քանդում-սարքում ա... Էհ, դե եկեք մնացած նախարարությունները փակենք, որ գոնե իմանանք, որ միայն քաղաքապետարանից ա պետք պահանջել...
Ինտուիտիվ զգում եմ, որ քաղաքապետը չէր ցանկանա, որ էսպես լիներ... Բայց կապ չունի, եղածը եղել է, ու արդեն կարևոր չի, թե ում մեղքով... ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ:
Կառավարությունը մի քիչ խոհեմ լիներ` պայմաններ կստեղծեր, որ ժողովուրդը հիմա հանգստի մասին մտածեր, ոչ թե՝ հեղափոխության... Ո՛չ Հայաստանում կարող ենք հանգստանալ, ո՛չ էլ, առավել ևս, արտասահմանում... Այլընտրանք չկա - միայն պայքար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել