Հայաստանում ցանկացած ապրանքի կամ ծառայության գների բարձրացումը խայտառակություն է՝ հաշվի առնելով մեր երկրի սոցիալական վիճակը։ Հայաստանում ոչ միայն տրանսպորտն է թանկացել, այլև ամեն ինչը, և շարունակելու է թանկանալ։ Տրանսպորտի գնի բարձրացումը խայտառակության խայտառակությունն է: Պատկերացրեք` եթե մի ընտանիք 5 հոգուց է բաղկացած, և բոլորն ամեն օր հասարակական տրանսպորտով են երթևեկում, այդ ընտանիքը ստիպված օրական 500 դրամ ավելի պետք է մուծի:
Դրական եմ համարում տրանսպորտի ուղեվարձի թանկացմանն ուղղված հանրային ընդվզումը՝ ժողովուրդն անպայման պետք է տեր կանգնի իր իրավունքներին։ Տրանսպորտի թանկացումը կարելի է կանխել, եթե դա ժողովրդի կամքն է, ժողովրդի ձեռքում է գտնվում իր ճակատագիրը: Ես գտնում եմ, որ թանկացումների արդյունքում արտագաղթն ավելի կահագնանա, գործազրկությունը կմեծանա, աղքատությունը նոր թափ կհավաքի։ Արտագաղթը քանդելու է մեր տունը, գների բարձրացումը մարդկանց տանելու է սովի և հանցանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել