Ու հա, կորոնավիրուսն ու Արտակարգ դրությունն ինդուլգենցիա չեն տալիս իշխանությանը, որովհետև երբ ինձ ամբողջ օրը ասում են, որ երկրում «պատերազմ ա», «դժոխք ա», «վիճակը շատ վատ ա», ես մտածում եմ, որ ամբողջ պետական ռեսուրսը միտված ա համավարակի դեմ պայքարին։
Ես չպիտի տեսնեմ Առողջապահության նախարար, որը Ֆեյսբուքում նստած ընդդիմություն ա քլնգում, ինքը պիտի մահերի քանակ կրճատի։ Ես չպիտի տեսնեմ ԱԱԾ, որը ընդդիմադրի տանը խուզարկություն ա անում, իրանք պիտի կորոնայով հիվանդների տվյալները ադրբեջանցիքի ձեռը ընկնելու դեմն առնեն, ես չպիտի տեսնեմ բռնություն կիրառող հարյուրավոր կուտակված ոստիկաններ, իրանք պիտի սոցիալական հեռավորության ու դիմակ կրելու ակցիաներ անեն քաղաքներում։
Երբ ինձ ասում են, որ երկրում պատերազմ ա, ես մտածում եմ, որ ընդդիմության հետ հաշիվ պարզելու հեչ վախտը չէ։ Երկու տարի սպասել էիք, մի երկու ամիս էլ կսպասեիք էդ քրեական գործերով, չէին փախնի։ Ուրեմն, եթե դուք արտակարգ դրությունն ու հավաքների արգելքն օգտագործում եք ներքաղաքական հարցեր լուծելու համար, պատրաստ եղեք, որ մարդիկ չեն ենթարկվելու։