Քիչ առաջ, մամուլում տարածվեց, որ Նալբանդյան փողոցից զանգվածային բերման ենթարկվածներ կան։
Լուսավոր Հայաստան խմբակցության գործընկերներիս հետ մի քանի խմբի ենք բաժանվել և շարժվում ենք ոստիկանական բաժիններ։
Այս պահին ԼՀ պատգամավոր Կարեն Սիմոնյան -ի հետ եղանք Կենտրոնի բաժնում, որտեղ պահվում են 24 հոգի։ Հերթով բոլորին այցելեցինք, կարծում եմ առերևույթ դժգոհություններ չկային, ոստիկաններն իրականացնում են օրենքով սահմանված իրենց գործառույթները, և ժամանակը լրանալուն պես բոլոր բերման ենթարկվածները բաթ կթողնվեն։ Միայն մեկ կին դժգոհեց, որ բերման ենթարկելիս իր հանդեպ բիրտ ուժ է կիրառվել։ Տիկնոջ տվյալները գրանցել և փոխանցել եմ փաստաբանների, ովքեր կզբաղվեն այս դեպքով։
Շարժվեցինք դեպի Էրեբունի բաժանմունք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել