Նիկոլի աբսուրդային բացահայտումը. ՀՀԿ-ի կառավարման տարիներին ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները բացահայտեցին ոչ միայն այն փաստը, որ իրավապահների կողմից վաղուց "բացահայտված" գործերը Նիկոլը դիտավորյալ չի բարձրաձայնում և այն հրապարակ է նետում այն ժամանակ, երբ այդ գործերով անցնող անձինք փորձում են իրեն ընդդիմանալ՝ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, այլև Փաշինյանի կողմից "բացահայտված" որոշ գործեր ուղղակի տկարամիտ և տհաս ունկնդրի համար են նախատեսված՝ ասել է նիկոլապաշտ հայհոյող ժեխի, որը պատրաստ է Նիկոլի բերանից դուրս թռած և նրա կողմից վերահսկվող իրավապահների կողմից բարձրաձայնած ամեն մի անտրամաբանական հայտարարությանը ծափերով ընդունել...
Օրինակ՝ անմեղության կանխավարկածը չխախտելով, պարզվում է, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որ 2017 թ-ի ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել... Սա խայտառակություն է, որ ԱԱԾ-ն այսպիսի աբսուրդային բացահայտումներ է անում ու հրապարակում... Լավ, հետաքրքիր է իմանալ, իսկ ո՞վ կամ ո՞ր քաղաքական թիմն էր այդ ժամանակ իշխում Հայաստանում, որն, ըստ հայտարարությունից պարզ է դառնում, որ շատ մաքուր է աշխատել ընտրողների հետ, իսկ այ՛ Ծառուկյան Գագիկը և նրա ԲՀԿ-ն նրանց քթի տակ ընտրակաշառք են բաժանել... Ըստ Նիկոլի՝ պարզվում է, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ամենաօրինապաշտ քաղաքական ուժը եղել է ՀՀԿ-ն,որի քթի տակ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, իսկ ՀՀԿ-ն էլ խելոք նստած դիտել է այդ ամենը՝ կորցնելով պոտենցիալ ձայները...Հենց սա է փաստում ԱԱԾ՝ այսինքն Նիկոլի հայտարարությունը...
Լա՛վ, այսքան պրիմիտի՛վ...
Ի դեպ, հետաքրքիր է իմանալ, թե ինչու՞ Նիկոլը չի արձագանքում այն մեղադրանքներին, որ 2017 թ-ին Ախուրյանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական թիմն աճուրդի էր հանել ընտրատեղամասերում իրենց տեղերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել