Սա քաղաքական հետապնդում է, կարծես 2015 թվականի դեժավյուն լինի: Analitik.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի տանը տեղի ունեցող խուզարկություններին:
Գործողությունները, որոնց այսօր ականատես ենք լինում, ցույց են տալիս, որ իշխանություններն ունակ չեն ընկալել իրողությունը, ընդունել քննադատությունն ու իրենց սխալները, մեղքն իրենց վիզը: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական Արման Աբովյանը՝ խոսելով առավոտյան 08:30-ից Գագիկ Ծառուկյանի տանը սկսված խուզարկության մասին:
Աբովյանը հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն այս պահին տանն է: Իրավապահները գործողություններ են կատարում:
Այս պահին խուզարկություններ են տեղի ունենում նաև կուսակցական գրասենյակներում: Աբովյանը նշեց, որ փորձում են լռեցնել իրենց, սակայն չեն լռելու: Նրա խոսքերով, սա իշխանությունների հերթական տրամաբանությունից զուրկ քայլն է, որ կունենա իր տրամաբանական հետևանքները: