Վիետնամի Դակնոնգ նահանգում բեռնատարը մխրճվել է շուկայի վաճառողների ամբոխի մեջ, 5 մարդ մահացել է, ևս 5-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է «VN Express»-ը:

Տուժածները ծանր վիճակում են:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 6.00-ին՝ (Երևանի ժամանակով 03.00-ին) Դակմիլ շրջանում: Բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի և բախվել կայանված մոտոցիկլետներին: Այնուհետև մեքենան մտել է շուկա, շրջվել և մխրճվել ամբոխի մեջ: Նրանք հիմնականում վաճառողներ էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել