Times.am-ը գրում է.
Գերմանական ազգային ZDF sport հեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հայազգի կիսապաշտպանին նվիրված 8 րոպեանոց ռեպորտաժն սկսվում է Հայաստանի մայրաքաղաք Երեւանին նվիրված փոքրիկ ակնարկով: Ռեպորտաժում նշվում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի ամենաթարկ ձեռքբերումը իսկական աստղ է իր հայրենի երկրում: «24-ամյա ֆուտբոլիստը շատ արագ հարմարվեց նոր ակումբին և գոլի հեղինակ դարձավ առաջին իսկ խաղում»,-ասվում է ռեպորտաժում:
Ռեպորտաժի հեղինակները հյուրընկալվել են Մխիթարյանների ընտանիքում: Կիսապաշտպանի տատիկի խոսքով՝ Հենրիխիի երազանքը դարձել էր նաեւ ընտանիքի երազանքը խաղալ եվրոպական որեւէ ակումբում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=29051&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել