News.am-ը գրում է․

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել են տուն, վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հաշվի առնելով որ վերակենդանացման սարքավորումները տանն էլ կան, նրան տուն են տեղափոխել»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ հունիսի 9-ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել