Panorama.am-ը գրում է․

Այսօր Եվրահանձնաժողովը առաջարկ է ներկայացրել  Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներին և ասոցացված անդամ  երկրներին՝  մինչև 2020 թվականի հունիսի 15-ը ներքին սահմանների հսկողությունը  վերացնելու, ինչպես նաև երկրների քաղաքացիների «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը երկարաձգելու վերաբերյալ։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից հայտնում են, որ հետագայում կդիտարկվի նաև սահմանափակումները փուլային վերացնելու մոտեցումը։ 

ԵՄ անդամ պետությունների ընտրությամբ այլ երկրների քաղաքացիների ուղևորությունների նկատմամբ սահմանափակումները պետք է վերացվեն համաձայն  սկզբունքների ամբողջության և սահմանված չափանիշների, այդ թվում ՝ առողջական վիճակի, ուղևորության ընթացքում զսպման միջոցառումների կրառման կարողության և փոխադարձ նկատառումների հիմման վրա՝ միաժամանակ հաշվի առնելով համապատասխան աղբյուրների՝  Հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տեղեկատվությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել