Panorama.am-ը գրում է․

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատանքը կորցրածներին Էստոնիայի կառավարությունը կուղարկի մրգեր և հատապտուղներ հավաքելու։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Էստոնիայի սոցիալական հարցերի նախարարությանը։

Նշվում է, որ սոցիալական հարցերի և գյուղական կյանքի նախարարությունները, ինչպես նաև գործազրկության ֆոնդը, այդ նպատակների համար հատկացնում են մոտ 600 հազար եվրո: Ստեղծված աշխատավարձային ֆոնդը ելակ արտադրող ձեռնարկություններին կօգնի նպաստավոր պայմաններով վարձել տեղական աշխատուժ: Մյուս կողմից, էստոնացիները, ովքեր ճգնաժամի ժամանակ կորցրել են աշխատանքը, կկարողանան սեզոնային աշխատել, քանի դեռ չեն գտնի նոր մշտական աշխատանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել