Shantnews.am-ը գրում է․

Շուրջ 190․000 Կանադայի բնակիչ, որոնք անօրեն ճանապարհով օգտվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու համար տրвող սոցիալական օգնությունից, պարտավորվում են վերադարձնել այդ նպաստները։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կանադայի հարկային ծառայությանը։

Հաղորդվում է, որ մարտից հունիս ամիսներին իշխանությունը 2000-ական կանադական դոլար է տվել բոլոր այն բնակիչներին, որոնք համավարակի պատճառով զրկվել էին եկամտից։ Սակայն նրանց մի մասը, վերադառնալով աշխատանքի, այդ մասին չի հայտնել իշխանությանը, և շարունակել է ստանալ գումարը։ Ընդհանուր առմամբ, աջակցություն տրամադրվել է 8,4 մլն կանադացու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել