Ես չէ, որ պետք է խոսեմ հորս թողած հարգանքից ու հեղինակությունից: Դրա մասին բոլորը գիտեն, բայց ամեն արժեքի վրայով անցնողները սկսել են հոլովվել Ճակոյի անունը իրենց ստոր խաղերում: Մեկընդմիշտ հիշեք, որ Ճակոն օրենքով գող չի եղել: Հավելեմ, որ նա ծառայել է բանակում, ինչը հակասում է այդ «օրենքներին»: Նա իր կարճ կյանքի ընթացքում դարձել է հեղինակություն, ստեղծել բարձր ու բարի համբավ, որի շնորհիվ արդեն 26 տարի անց մարդիկ հիշում են նրան և հպարտանում, որ ճանաչել են՝ հանձինս Շահինյանի: Շահինյանի սրտի խոսքը փոխելը ու նման ձեւով ներկայացնելը պարզ է ում ձեռագիրն է: Ճակոն եղել է ըմբշամարտիկ և ունեցել է ամենաբարձր հաջողությունները սպորտում, եղել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահը և Հայաստանի համար այդ դժվարին տարիներին իր երիտասարդ տարիքում ամեն ինչով աջակցել է երկու ազգերին՝ հայերին ու եզդիներին, հովանավորել է ըմբշամարտի հավաքականին և բազմաթիվ ֆինանսական աջակցություններ ցուցաբերել դպրոցներին ու մանկապարտեզներին: Արցախյան պատերազմի ընթացքում, թե ինչքան զինամթերք է ուղղարկել դիրքեր շատերը գիտեն: Զարմանալի չէ, որովհետև բանակ չծառայած ու փողոց չիջած տղամարդը երբեք չի իմանա ինչ է տղամարդկային ընկերությունը, հեղինակությունը, պատիվը. իրենց համար բոլորը գող են և հանցագործ: Ձախողված իշխանության ստոր քարոզչամեքենան պատկերացնում եմ ինչ թափով կսկսի աշխատել այս ուղղությամբ, բայց ասեմ, որ եթե մեկը փորձի ստվեր գցել մեր համբավի վրա շատ կոշտ պատասխան կստանա...

Image may contain: 1 person

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել