2 մեծ սխալներ, որոնք գործում են աղջիկները ողջ աշխարհում:
1. Սեղմում են բշտիկները,
2. Չեն լվանում դիմահարդարման վրձինն ու սպունգը։
Հենց այս 2 սխալներն է թույլ տվել մեր պատմության հերոսուհի Քեթի Ռայթը:
Իսկ ամենը սկսվեց, ինչպես բոլորի մոտ․ բշտիկ առաջացավ, և աղջիկն առանց մտածելու այն սեղմեց ու միանգամից դիմահարդարվեց:
Հաջորդ առավոտյան նույն տեղում առաջացավ ավելի մեծ բշտիկ, և Քեթին կրկնեց նույն գործընթացը: Բայց օրվա վերջում աղջկա դեմքն այտուցվեց, ու նա ստիպված եղավ անհապաղ հիվանդանոց տեղափոխվել:
Բժիշկներն ասացին, որ Քեթիի մոտ ստաֆիլոկոկային վարակ է, և եթե նա անմիջապես բժշկի չդիմեր, ապա հնարավոր է՝ կորցներ տեսողությունը, կամ էլ ավելի վատ՝ մանրէները կարող էին հասնել ուղեղին:
Բազմաթիվ հետազոտություններից հետո բժիշկները պարզեցին, թե ինչ եղանակով են մանրէները հասել աղջկա օրգանիզմ. պարզվում է՝ նա չէր լվանում դիմահարդարման վրձիններն ու սպունգը, ինչի համար էլ վարձահատույց եղավ: