Armeniasputnik.am-ը գրում է․

ՀՀ ԱԳ փոխնախարարը չի հերքել, որ գազ արտահանող երկրները կարող են գերի լինել մենաշնորհ ունեցող էներգաարդյունաբերող ընկերությունների ձեռքում, որոնք փորձում են գերշահույթ պահպանել անգամ աշխարհում էներգակիրների գների անկման պարագայում:

2025թ-ին ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում գազն ու էներգակիրները պետք է ունենան նույն սակագինը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ ներկայացնելով այդ հարցի շուրջ պայմանավորվածությունների ներկա մակարդակը:

«Այսինքն՝ նպատակն այն է, որ բոլոր սուբյեկտներն այդ տարածքում նույն գնով ստանան գազը: Սա այն իդեալականն է, որին ձգտում ենք, որպեսզի բոլորի համար էներգակիների գինը լինի հավասար, այլևս չլինի խտրական, որովհետև ապրանքների ինքնարժեքի մեջ էներգակիրներն իրենց արժեքն ունեն: Ու, փաստորեն ստացվում է, որ արտադրողներն ընդհանուր շուկայում անհավասար պայմաններ ունեն»,- ասաց նա:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել