Պարո՛ն նախարար, եթե հանկարծ պարզվի, որ ԿԳՄՍ փոխնախարարն այբուբենի տառերի կեսը չգիտի, նորից իրավապահների՞ն եք դիմելու, որ հանցակազմը ստուգեն...

#lifehack_սուպերնախարարից

Ի՞նչ անել, երբ դու նախարար ես, իսկ տեղակալդ զբաղվում է անհերքելի հովանավորչությամբ, բայց դու չես ուզում նրան ազատել պաշտոնից, որովհետև այդ հովանավորչությունը նաև քո սրտով է:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «գտել է» լուծումը. հովանավորչությունը պետական կառավարման համակարգում ամենամեծ արատներից է, որի համար տվյալ պաշտոնյային պետք է իսկույն ազատել զբաղեցրած պաշտոնից, սակայն քրեական օրենսգրքում այն առանձին ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ: Եվ քանի որ այդպես է, Արայիկ Հարությունյանը որոշում է իր տեղակալ Գրիշա Թամրազյանի բացահայտ հովանավորչական գործողություններում հանցակազմի առկայությունը հերքել՝ գործը հանձնելով իրավապահ մարմիններին: Դուք բովանդակությունը հասկանալու հետ խնդիրնե՞ր ունեք. նման բան ԵՐԲԵՔ ոչ ոք ՉԷՐ Էլ ՊՆԴԵԼ։ Սակայն միայն հովանավորողներն ու հովանավորյալներն են ուրախանում հանցակազմի փաստերի բացակայության մասին որոշումից, որովհետև հանցակազմի փաստերի բացակայությունը հովանավորչության փաստի հետ որևէ կապ չունի:

Ասում էիք, որ եթե պարզվի, որ չկա հովանավորչություն, ուրեմն դրա մասին խոսողը սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվի, և հարցը վերջնական լուծվի: Հիմա սուտ մատնության համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Փաստորեն, նույնիսկ Ձեր խոսքից է հետևում, որ հովանավորչություն եղել է։

Հավատացե’ք, որ եթե մենք՝ ուսանողներս ենք Ձեր քայլերի աննպատակ լինելը հասկանում, վճռական տրամադրված ԱԺ պատգամավորներին և վարչապետին առավել ևս չեք կարողանալու խաբել:
Սպասենք, քիչ մնաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել