Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն պատրաստվում է Disney-ի հետ պայմանագիր կնքել շատ տպավորիչ մի գումարով՝ 80 մլն ֆունտ սթեռլինգով, գրում է The Sun-ը:
Disney-ի ղեկավարությունը գոհ է Բեյոնսեի հետ համագործակցությունից: Երգչուհին կատարել է «Առյուծ արքա» մուտֆիլմում Նալայի դերը, բացի այդ, նաև երգել է մուլտֆիլմի սաունդթրեկը: Մուլտֆիլմի էկրան բարձրանալուց հետո երգչուհուն առաջարկել են հսկայական գումարով պայմանագիր: Բացի այդ, Բեյոնսեն ներգրավված է Disney-ի ևս երեք նախագծերում: Նա կկատարի նաև «Սև հովազ-2» մուլտֆիլմի սաունդթրեկը:
«Disney-ի ղեկավարությունը հասկանում է, որ Բեյոնսեն իդեալական է համապատասխանում իրենց պահանջներին: «Առյուծ արքա» մուլտֆիլմը ևս մեկ անգամ դա ապացուցեց»,- ասել է երգչուհու պրոդյուսերը:
Չի բացառվում, որ Բեյոնսեի ձայնը հնչի նաև Disney-ի մի քանի նոր վավերագրական ֆիլմերում: