Total Guitar  պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի, թե ով է տարբեր ժանրերում՝ դասական ռոք, բլյուզ, մետալիկա, 170 երաժիշտներից լավագույնը:

Բոլոր ժամանակների լավագույն ռոք կիթառահար է համարվել Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը: Նա գերազանցել է այնպիսի տաղանդների, ինչպիսիք  են Ջիմմի Հենդրիքսը և Ջիմմի Փեյջը: Բրայան Մեյը խոտովանել է, որ այդ  արդյունքի մասին իմանալով՝ «կորցրել է  խոսելու ունակությունը»:

Ըստ հարցման՝ երկրորդ տեղում է Ջիմմի Հենդրիքսը: Երրորդ տեղում է Ջիմմի Փեյջը: Լավագույնների հնգյակում են Էդդի Վան Հալենը և Էրիկ Կլեպտոնը:

«Ես զարմանքից կորցրի խոսելու ունակությունս, դա ինձ համար անսպասելի էր: Ես շատ հուզված եմ, որ մարդիկ այդպես են վերաբերվում ինձ: Ես երբեք չեմ հավակնել վիտուոզ կիթառահարի կոչմանը: Կարծում եմ, որ ես ուղղակի փորձում եմ նվագել այնպես, ինչպես զգում է սիրտս»,- իր հաղթանակը մեկնաբանել է Բրայան Մեյը: Այն հարցին, թե ինքը ո՞ւմ է համարում լավագույնը՝ Բրայանն ասել է՝ Ջիմմի Հենդրիքսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել