Shantnews.am-ը գրում է․
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ևս մեկ անգամ կոչ է արել հասարակությանը պահպանել առողջապահության նախարարության բոլոր հանձնարարությունները:
«InterpressNews»-ին Գամկրելիձեն հայտնել է, որ հասարակությունը հանգստացել է, ինչի պատճառով կա կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճի միտում, իսկ վարակի առաջին աղբյուրը հայտնաբերելը բարդացել է:
«Առավոտյան մենք ունեցել ենք 4 նոր դեպք: Օրվա ընթացքում կրկին դեպքերի թվի աճ է եղել: Այս ամենը վկայում է այն մասին, որ հասարակությունը համարում է, որ հաղթել ենք կորոնավիրուսն ու այլևս չի հետևում ցուցումներին: Մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ կորոնավիրուսը ոչ մի տեղ չի հեռացել, վարակը մեզ մոտ է, և շրջում է ամբողջ երկրում: Դա մեզ հանգստանալու իրավունք չի տալիս:
Եվս մեկ անգամ կոչ եմ անում բնակչությանը չհանգստանալ: Եկեք հետևենք բոլոր սահմանված կանոններին… եկեք ժամանակավորապես զերծ մնանք բազմամարդ հանդիպումներից, քանի որ սա երկրում վարակի տարածման մեծ ռիսկ է, և դրա որոշ նշաններ արդեն հայտնվել են այսօր: Հատկապես, երբ աշխատում են ռեստորաններն ու սրճարանները», – ասել է Գամկրելիձեն` հանրությանը կոչ անելով առաջին իսկ ախտանշանների դեպքում անմիջապես դիմել ընտանեկան բժշկի կամ համապատասխան բուժհիմնարկներ: