Shantnews.am-ը գրում է․

Տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Վորոնեժում ռուս ոստիկանի վարած մեքենան վրաերթի ենթարկել 3 հետիոտնի: Տեսանյութը հրապարակել է РИА Новости-ն:

Վթարից հետո վարորդը ձերբակալվել է: Վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 19: 25-ին, Լենինսկի Պրոսպեկտում: Նախնական տվյալներով՝ ոստիկանը կորցրել է կառավարումը, դուրս եկել մայթեզրից և վրաերթի ենթարկել երեք մարդու: Նրանցից մեկը մահացել է ստացած վնասվածքներից: Եվս երկու կին վերակենդանացման բաժանմունքում է:

Վարորդը հարբած չի եղել: Վթարի հավանական պատճառներից են մեքենայի անսարքությունը և մեկ այլ մեքենայի բախումից խուսափելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել