Եթե չգիտեք, ասեմ թե ում տղեն է Ռուստամիկը: Սրա հերը՝ Վարդան Բադասյանը, շատ երկար տարիներ աշխատել է ոստիկանությունում, եղել ա ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության Շտաբի պետի 1-ին տեղակալ: Մի խոսքով՝ ոստիկանության շիշկեքից: Դաժե տղու քավոր էր կարգել էն ժամանակվա փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին: Բադասյան Վարդանը հայտնի էր նրանով, որ բաժնի պետեր, վարչության պետեր էր նշանակում քեշ փողով: Ու դա բոլորը գիտեին: Հենց դրա արդյունքն ա, որ էսօր մեր արդարադատության նախարարի հերը դեռ պաշտոնավարման վախտ հայտարարագրած ուներ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, հողամաս, 10 միլիոն ՀՀ դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար: Ու էս էն ամենը, ինչ մարդը որոշել ա հայտարարագրի: Դե պատկերացրեք ինչքանն էլ չի նշել:
Ու հիմա էս կենսագրությամբ մարդու տղեն, ով հոր ջանքերով սկոլիոզ ա «ձեռք բերել» ու դրանով ազատվել բանակից, խոսում ա վեթթինգից, արդարադատության ոլորտն ա ղեկավարում, չնայած էնքան ապաշնորհ ա, որ մարդ ու կնիկ մի հատ հայց չէին կարեցել ճիշտ ձևակերպեն, ու դատարանը հետ էր ուղարկել:
Ռուստամիկ ջան, ազիզ, արի դու մի խոսա էլի օրենքի գերակայությունից, ապօրինի գույքի բռնագանձումից, ֆլանից, ֆստանից, որովհետև, քանի էտ ամենը չես սկսել քո հորից, ոչ մեկ քո ոչ խոսքին ա հավատալու, ոչ գործին, ու ամեն անգամ կգտնվեն իմ պես մարդիկ, ովքեր երեսիդ կճպցնեն, թե ում տղեն ես դու ու կփակեն բերանդ ու դու էլ չես կարա հորիցդ ատկազ գաս, որ ԱԱԾ թազա տնօրենն ա ատկազ եկել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=276464073712663&set=a.187753059250432&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել