Panorama.am-ը գրում է․

Վրաստանում թթվածնային խտացուցիչների գնման գործընթացը շարունակվում է: Այս մասին գրում է Aliq.ge-ն։ 

«Հայաստանի ընկերներ-Վրաստան» նախաձեռնությանը նորանոր մասնակիցներ են ավելանում: Վրաստանից գնված արհեստական շնչառություն ապահովող սարքերի թիվը հասավ 50-ի:

Եվս 23 սարք է գնվել, որոնցից 12-ը Լյուքսեմբուրգի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների ֆինանսական աջակցությամբ: Նրանք ցանկացել են անհայտ մնալ: 8 շնչառական սարք գնվել է «Caritas Georgia»-ի կողմից: Մեկական սարք ձեռք է բերվել Բելգիայի մի քանի հայերի, Ջավախքում գործող «Jnews» լրատվականի և ջավախահայ մեկ գործարարի ֆինանսական աջակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել