Հայեր ջան, կրթությունս տնտեսագետի կամ էլ սոցիոլոգի չէ, բայց վերլուծելուց վատ չեմ: Ուստի առաջարկում եմ ծանոթանալ մի քանի փաստերի հետ, որոնք անմիջականորեն կապված են երթուղային տաքսիների ուղեվարձի թանկացման հետ: Նշեմ, որ տվյալները, որոնք կնշեմ, վերցրված են «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի 10.04.2011ո.-ի վերլուծությունից:
1.Հարցվողների ժողովրդագրական բաշխում: Ուսանողների 36.3%(38.5%)-ը ծախսում է ամսական մինչև 40.000 դրամ` չհաշված վարձը: Սրան գումարենք օրական «հավելյալ» ծախս` տրանսպորտի թանկացման գինը, ամսական 3000 դրամ: Ընդհանուր գումարը կազմում է այսօրվա նվազագույն աշխատավարձը: Պատկերացրեք, մի ընտանիքում կա 2 ուսանող, իսկ նրանց ծնողն աշխատում է նվազագույն աշխատավարձով: Երևի թե պետք է սովից մեռնեն:
2.Բնակության վայրը սովորելու ընթացքում: Ճիշտ է, սոց.հարցման մեջ կա վրիպում` հարցի ձևակերպման հետ կապված, բայց եղածն էլ բավական է որոշակի հետևություններ անելու համար: Ուսանողների 10.8% (11.8%)-ը ապրում է վարձակալված բնակարանում: Հաշվի առնենք, որ համալսարանների մեծ մասը կուտակված է մայրաքաղաքում, ուստի նվազագույն վարձի չափն էլ արդեն կարելի է միջին հաշվով վերցնել մոտ 30-40 հազար դրամ:
3.Ծախսերը և ծախսերի աղբյուրները: Ուսանողների 90.2%(90.1%)-ի ծախսերը հոգում են ծնողները:
4.Նվազագույն զամբյուղ: Անկեղծ ասած, նվազագույն զամբյուղի վերաբերյալ կոնկրետ թիվը չեմ հիշում, իսկ ինֆորմացիա գտնել չհաջողվեց, բայց այն տատանվում է 50-60 հազ. դրամի մեջ:
5.Վարձերի թանկացում: Նվազագույնը `100.000 դրամով, ուստի վարձերի մինիմալ չափը 400.000-ն է: Սա բաժանենք 12 ամսի. ամսական մոտ 35 հազար:
Գումարենք այս ամենն իրար և կստանանք նվազագույն աշխատավարի չափը, գոնե գոյատևելու, այլ ոչ ապրելու համար:
6.Գազի թանկացում, էլեկտրաէներգիայի թանկացում: Չմոռանամ նշել մի կարևոր հանգամանք. ՋՈՒՐԸ 4 ԴՐԱՄ ԷԺԱՆԱՑԵԼ Է: Սա էլ իր հերթին հերթական ցինիզմի դրսևորումն էր, քանի որ նշում են.
-Պայմանավորված գազի թանկացմամբ` իջեցնում ենք ջրի գինը: Առաջանում է 2 հարց: Եթե ջրի գինն ուներ իջեցնելու տեղ, ապա ինչո՞ւ էին այդքան թանկացրել (հավանաբար գերշահույթի միտումով), իսկ եթե տեղ չուներ իջեցնելու, այսինքն` հետայսու վնասով են աշխատելու, ի՞նչ իմաստ ունի ապահովել գերշահույթ երթուղային գծատերերի համար և վնասել ջրամատակարարմանը: Իսկ թանկացումն ու էժանացումը կատարվել են անհավասարաչափ. միայն գազի գնաճը կազմել է 10%, իսկ ջուրն էժանանում է 4 դրամ:
Հ.Գ Փակագծերում նշված թվերը 2009 թվականի, իսկ փակագծերից առաջ նշվածները` 2011 թվականի տվյալներ են: Գրածս քաղաքական միտում չունի և չեմ ուզում քաղաքականացնել, բայց` «Դեպի ապահով Հայաստան»:



