Panorama.am-ը գրում է․

Չինացի մասնագետների կողմից մշակված COVID-19-ը  հակամարմիններով չեզոքացնող JS016 դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը սկսվել է Շանհայում: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, երկուշաբթի այդ մասին հաղորդել է «Shanghai Daily» օրաթերթը:

JS016 նոր դեղամիջոցը, որը համատեղ մշակել են Shanghai Junshi Biosciences դեղագործական ընկերությունը և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի մանրէաբանության ինստիտուտը, հանգստյան օրերին ՉԺՀ կառավարության Դեղամիջոցների վերահսկղության և  հսկողության պետական վարչության կողմից թույլտվություն է ստացել սկսելու կլինիկական փորձարկումների առաջին փուլը:

Կիրակի առավոտյան դեղամիջոցը ներարկվել է Հուաշանի հիվանդանոցի մի խումբ առողջ կամավորներին՝ ստուգելու դրա անվտանգությունն ու իմունոգենությունը, ինչպես նաև փորձարկելու, թե ինչպես է դեղը մտնում մարմնի մեջ և դուրս գալիս այնտեղից, ինչպես է այն իրեն պահում դեղամիջոցը ստացողի մարմնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել