Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում ասում էր, որ 70%-ով ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։

Հիմա, երբ իր նշանակած քաղաքապետն է պաշտոնավարում, իրականացվում է ճիշտ հակառակը։ Եթե ընդունենք, որ 70%-ի կրճատումը չափազանցություն էր, այդուհանդերձ փաստենք, որ Մարությանը ոչ միայն չկրճատեց մեքենաները, այլև ինչ մնացել էր պարկում և չէր շահագործվում՝ ծախս չառաջացնելով, նա ամրակցեց պաշտոնյաներին։

Ուղիղ 5 օր առաջ Մարությանը մի շարք ծախսային հոդվածներից նվազեցում իրականացրեց և շուրջ 10 միլիոն դրամ հատկացրեց ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ գնելուն։ Փաստորեն, կորոնավիրուսային ճգնաժամը բոլորի որոշումների վրա պետք է ազդի՝ բացի Մարությանից։ Մեքենաների վերաբաշխման և, ինչու ոչ, կրճատման փոխարեն Մարությանը որոշեց հավելյալ գումար հատկացնել նոր մեքենա գնելու համար։

Ի դեպ, այս ամենն իրականացվում է քաղաքի եկամուտների էական անկման ֆոնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել