ՀՀ քաղաքացիները նման են աշխարհի բոլոր քաղաքացիներին, որոնց ճիշտ բացատրելու պարագայում հնարավոր կլիներ խուսափել համավարակից։ Բայց արդեն փաստացի է դառնում, որ ՀՀ կառավարությունը քաղաքացիներին օգտագործում է որպես բիոմատերիալ և նրանց կյանքի ու առողջության վրա փող է աշխատում։ Թորոսյանն իր նախապատվությամբ է թույլ տալիս, որ այս կամ այն հիվադանոցը համավարակի պայմաններում հիվանդ ընդունի, այստեղ լվացվում են միլիոնավոր դոլարներ։ Պարետատունը ընդունում է որոշումներ, որոնց չեն հետևում անգամ իրենք։ Մի խոսքով՝ սրանցից պետք է օր առաջ ազատվել, և այս իշխանությունը պատասխան է տալու այսօրվա 227 զոհերից յուրաքանչյուրի համար։ Սրանք դատվելու են տրիբունալում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=267591754489865&set=a.111416383440737&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել