Ermenihaber.am-ը գրում է․

Շուկաներում և թաղամասերում պարեկային հսկողություն իրականացնելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պատգամավորների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելի և իշխանամետ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Օլջայ Քըլավուզի միջև նախ լարվածություն է առաջացել, որին հետևել է արդեն ձեռնամարտը։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները գործի են դրել բռունցքները, ինչի պատճառով նիստը ընդմիջվել է։  

ԺՀԿ-ական ընդդիմադիր պատգամավոր Օզգյուր Օզելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ փորձ է արվել խլել իրենցից խոսելու իրավունքը և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորը հարվածել է իրեն ներս մտնելիս։ Նա ընդգծել է նաև, որ իր ընկերների միջամտության շնորհիվ է իր վրա կատարված հարձակումը կասեցվել, իսկ Օլջայ Քըլավուզը լուրջ վնասվածք է ստացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել