Deep Knowledge Group-ի կողմից իրականացված խոշորածավալ ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը COVID-19-ի դեմ պայքարում հայտնվել է 100 անվտանգ պետությունների ցանկում 81-րդ տեղում կամ 3-րդ մակարդակում։

Սա նշանակում է, որ պետության առողջապահական ռեսուրսները հաշվի առնելով` ակնկալվում էր, որ պետությունը կարող էր հայտնվել ավելի անվտանգ պետությունների մակարդակում, սակայն կառավարությունը ձախողել է COVID-19-ի արդյունավետ կառավարումը։

Համեմատության համար նշեմ, որ Վրաստանը և Թուրքիան անվտանգության 2-րդ մակարդակում են 37-րդ և 39-րդ տեղերով։ Հայաստանը իր մակարդակում զիջում է Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին։

Ուսումնասիրությունը դիտարկել է 6 խոշոր կատեգորիաներ` իրենց բաղադրատարրերով, և այս առումով բոլոր այն կատեգորիաներում, որոնց ռեսուրսները «ժառանգել ենք» «նախկիններից»՝ ունենք բավականին բարձր ցուցանիշներ, իսկ բոլոր այն կատեգորիաներում, որոնց ցուցանիշները պայմանավորվում են ընթացիկ կառավարման արդյունավետությամբ, ունենք խայտառակ վատ ցուցանիշներ։ Օրինակ՝ առողջապահական պատրաստվածությամբ (սարքավորումներ և այլն) Հայաստանը 100 պետություններից 34-րդ տեղում է, իսկ կարանտինի արդյունավետությամբ՝ 100-ից 99-րդ տեղում։

Ուսումնասիրության մանրամասներին և Հայաստանի ամբողջական պրոֆիլին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Աշխարհում COVID-19-ի անվտանգության գնահատականով Հայաստանը 81-րդ տեղում է. Deep Knowledge Group-ի խոշորածավալ զեկույցը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել