Մարդ արարածի գործունեությունը տարեցտարի ավելի մեծ ազդեցություն է թողնում բնության վրա: Մի կողմից գիտական նվաճումներ ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում, սակայն մյուս կողմից էլ՝ դրանք ավերիչ ուժ են հանդիսանում շրջակա միջավայրի համար: Մարդը բնության մի մասն է, այդ իսկ պատճառով բնության վրա վատ ազդեցություն թողնելիս նույնն անում է ինքն իր ու մոլորակի բոլոր կենդանի արարածների հանդեպ:

Այսպես, աշխարհի ամենաաղտոտ քաղաքների՝ Numbeo 2020 ծառայության կազմած ցանկի առաջին հորիզոնականում Տետովո քաղաքն է, որը գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի հյուսիսարևմտյան հատվածում: Դրա աղտոտվածության ինդեքսը կազմում է 97,33 միավոր:

Տետովոն այնքան էլ մեծ քաղաք չէ. դրա բնակչության թիվը կազմում է շուրջ 53 հազար մարդ: Օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը «Յուգոխրոմ» պողպատի գործարանն է: Քաղաքի բնակիչները ցույցեր կազմակերպեցին, երբ պետության կառավարությունը որոշեց երկարացնել գործարանի յոթ վառարաններում մաքրող ֆիլտրերի տեղադրումը: Սակայն գործարանը մինչ օրս շարունակում է գործել:

Տրանսպորտից արտամղվող գազերը ևս իրենց ներդրումն ունեն մթնոլորտի աղտոտման գործում: Ավտոմեքենաների քանակը մշտապես ավելանում է, սակայն ավտոպարկն ընդհանուր առմամբ հնացած է:

Տետովոյում շատ տներ միացած չեն կենտրոնական գազային տաքացման համակարգին: Բնակչությունը ստիպված է օգտագործել փայտ կամ ածուխ՝ տաքանալու համար, իսկ ոմանք այրում են աղբը կամ կտորները բավարար միջոցներ չունենալու պատճառով, այդ իսկ պատճառով ձմռան ամիսներին քաղաքում շատ դժվար է լինում շնչելը:

Հյուսիսային Մակեդոնիայում էլեկտրակայանները հիմնականւոմ ածուխային են: Խողովակներից մթնոլորտ է արտամղվում մեծ քանակությամբ մուր և օդում մնացող այլ մասնիկներ:

Շրջակա միջավայրի աղտոտումն այսօր համարվում է մարդկության գլխավոր խնդիրներից մեկը: Վերջին ժամանակներում շատ պետությունների իշխանություններ սկսել են ուշադրություն դարձնել այդ խնդրին և որոշակի միջոցներ ձեռնարկել դրա դեմ: Քաղաքները սկսել են կանաչել, արդյունաբերական գործարաններում ֆիլտրացիայի համակարգեր են ներդրվել, տրանսպորտի համար նախատեսված վառելիքի որակը փորձում են բարձրացնել:

Իհարկե, այս խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն երկար տարիներ ջանքեր թափելու միջոցով: Այն նաև կապված է մեծ ծախսերի հետ, այդ իսկ պատճառով շատ պետություններ չեն կարողանում միջոցներ ձեռնարկել: Սակայն կարևորն այն է, որ մարդկությունը սկսել է գիտակցել, որ շրջակա աշխարհի մասին հոգ տանել է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել