Reddit Not-irene-ի օգտատերը հրապարակել է մի երիտասարդի լուսանկարներ, ով վերափոխվել է այն բանից հետո, ինչ հաղթահարել է թմրամիջոցից կախվածությունը: Տղայի արտաքին տեսքի փոփոխությունը հիացմունք է առաջացրել օգտատարերերի շրջանում: Ոմանք անգամ խոստովանել են, որ սիրահարվել են տղային:

Նշվել է, որ 745 օրվա ընթացքում տղան ոչ մի թմրամիջոց չի օգտագործել: Իսկ լուսանկարին կից նա գրել է.

«Ես այնպիսի տեսք ունեի, կարծես արդեն մեռած էի: Վերջապես ես ողջ եմ»:

Մարդիկ կային, ովքեր մեկնաբանություններում գրել են, թե իրենք էլ են նման խնդիր ունեցել և գիտեն, թե որքան դժվար է հաղթահարել կախվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել