Կորոնավիրուսային վարակի դեմ բնակչության պատվաստումը կարող է սկսվել օգոստոսին: Այս ժամկետն է նշել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հիվանդանոցային թերապիայի կլինիկայի տնօրեն Յուրի Բելենկովը, հայտնում է Москва գործակալությունը:
Կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վերաբերյալ առցանց համաժողովի ընթացքում բժիշկը նշել է, որ քաղաքացիների մոտ 60 տոկոսը դիմակներ չի կրում: Ըստ Բելենկովի՝ մայրաքաղաքում դիմակների ռեժիմը պետք է պահպանվի մինչև պատվաստման արշավի մեկնարկը:
«Պատվաստումը հավանաբար կսկսվի օգոստոսից»,- ենթադրել է նա: Բժիշկը նշել է, որ պատվաստումները կսկսվեն ռիսկային գոտուց՝ բժիշկներ, սոցիալական աշխատողներ: Այնուհետև պատվաստվելու են քրոնիկ հիվանդություններով տառապողները և 65 տարեկանից բարձր մարդիկ: «Հետո կհասկանանք, թե ինչպես է դա ընթանում», – ավելացրել է Բելենկովը: