Shantnews.am-ը գրում է․
Կորոնավիրուսի երրորդ և հետագա ալիքները կարող են աննկատ լինել, իսկ երկրորդի ուժը կախված կլինի դրան նախապատրաստվելուց և ձեռնարկված միջոցառումներից: Այսպիսի գնահատական է տվել ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Բելենկովը:
Նրա խոսքերով՝ այժմ Ռուսաստանում նոր վիրուսի տարածման դեմ պայքարի հայեցակարգի ձևավորում է ընթանում:
«Իհարկե, երկրորդ ալիքը կլինի։ Բանն այն է, որ դա ցանկացած վիրուսային վարակի բնական ընթացքն է»,- հստակեցրել է բժիշկը։
Նա նշել է, որ սովորաբար վիրուսային վարակները ալիքաձև են ընթանում։ Ընդ որում, կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքը կախված է ոչ միայն վիրուսի բնույթից, այլև մարդու գործողություններից: Մնացած ալիքները կարող են աննշան լինել, եթե հիմա ճիշտ որոշումներ կայացվեն։
Ավելի վաղ ասվել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կապված կլինի մարդու սովորական կենսակերպին վերադառնալու և սահմանափակումների վերացման, ինչպես նաև եղանակի հետ: Նա հավելել է, որ երկրորդ ալիքի ինտենսիվությունը, ամենայն հավանականությամբ, առաջինից ցածր կլինի, քանի որ ոմանց մոտ արդեն իմունիտետ է ձևավորվել:
Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ԳՀԻ փոխտնօրեն Ալեքսանդր Սեմյոնովն այն կարծիքին է, որ համաճարակից հետո դիմակ կրելը սովորություն կդառնա, հատկապես գրիպի և այլ վիրուսային վարակների սեզոնին։