Panorama.am-ը գրում է․

Քանի որ գրեթե 1,2 մլրդ դպրոցականներ շարունակում են տուժել դպրոցների փակումից, կորոնավիրուսային համավարակի բերումով առերեսվելով հեռավար ուսուցման դժվարությունների հետ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ գործիքակազմի և տեխնոլոգիաների անհամաչափ բաշխումը սպառնում է խորացնել համաշխարհային կրթական ճգնաժամը: Այս մասին հայտնում է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ 

«Դպրոցների չգործելու դեպքում կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու նյութերը խիստ անհամաչափ են բաշխված։ Ճիշտ այդպես, տանը ուսման հետ կապված սահմանափակ աջակցություն ունեցող երեխաները կրթություն ստանալու համար գրեթե միջոց չունեն: Ուսուցման համար մի շարք գործիքների և ինտերնետային կապի տրամադրումն արագ կազմակերպելը յուրաքանչյուր դպրոցի և յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտություն է: Կրթական ճգնաժամ գոյություն ուներ դեռ մինչև կորոնավիրուսային համավարակը։ Հիմա մենք ականատեսն ենք լինում է՛լ ավելի անհանգստացնող և խորացող կրթական ճգնաժամի»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենկինսը (Robert Jenkins)։

Հեռավար ուսուցման հասանելիությանը վերաբերող վերջին տվյալներ՝

Համացանց
.Աշխարհի 71 երկրներում բնակչության կեսից ավելին ինտերնետային կապ ունի։ Չնայած այս անհամամասնությանը, հաշվետու 127 երկրների կառավարությունների 73 տոկոսը, քանի դեռ դպրոցները չեն գործում, կրթություն տրամադրելու համար գործածում է առցանց հարթակներ:
. Աֆրիկայի երկրների մեծ մասում բնակչության մեկ քառորդից էլ պակաս մասը ինտերնետային կապ ունի:
. ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 14 երկրներից ստացված տվյալների համաձայն տանը ինտերնետային կապ ունեցող դպրոցականներն ընթերցելու ավելի բարձր հմտություններ ունեն, քան այն երեխաները, ովքեր տանն ինտերնետային կապ չունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել