Գոնե ձևի համար կարա՞ք էս ժողովրդին օրինակ ծառայեք: Ավինյանն էսօր էլի բար-սրճարանում լանչ էր անում․․․ Ես ուզում եմ տրամաբանությունը հասկանամ․ սաղ օրն արվեստագետներով ու չստացծավ պրոդյուսերներով-բանով վայրահաչում եք լայվերով, թե ոնց եք զզվում էս ժողովրդից, որ սաղ օրը դուրսը քցած ա, լցված ա կաֆեներ և այլն, և այլն, բայց պարոն պարետին ոչ մեկդ չեք համարձակվում քննադատեք, այ ձեր ցավը տանեմ: Կարո՞ղ ա ձեր դասարանցին ա, դրա համար: Կամ կարո՞ղ ա ուզում եք սապոնվեք իշխանություններին, դրա համար Ավինյանին չեք կպնում: Էդ լանչը Ավինյանն ու Բադասյանը չէի՞ն կարող Կառավարության բուֆետում անեին, թե՞ կասկածներով լի են, որ կարող ա գաղտնալսեն:

Լավ, գոնե ընենց տեղ գնացեք, որ ժողովրդի աչքից հեռու լինեք: Հելնում, ասուլիսին ուրիշ բան եք ասում, երեկոյան մարդաշատ կաֆեներում կայֆավատ եք լինում: Կարո՞ղ ա, ըստ Փաշինյանի տրամաբանության, սաղ օրենքով ա արվում, ու կորոնան պարետներին չի կպնում:

Լրջացեք մի քիչ, կամ էլ հերիք ա բոլորին մեղադրեք՝ բացի ձեզնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել