Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 8-ին, ժամը 17:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանի, փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի  եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ռազմիկ Պ․, ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել