Ստի ոտքը միշտ կարճ է լինում... Դա ապացուցված ճշմարտություն է: Իսկ այդ սուտը ցինիկաբար տարածողներին բացահայտելու համար անգամ 40 օր չպահանջվեց: Այն, որ դուք վախի ու խուճապի մեջ եք, գիտեինք, բայց որ ցայտնոտի մեջ ընկած պատրաստ եք անցնել անգամ բարոյականության բոլոր սահմանները, դա արդեն նորություն էր: Թեպետ ում ինչ եմ ասում: Դուք ի՞նչ գիտեք՝ բարոյականությունն ինչ է: Իսկապես ցավում եմ, փաստորեն, իշխանության մակարդակն այնքան է իջել, որ, ամենակեղտոտ մանիպուլյացիաների դիմելով, 40 տարվա վաղեմության սարքած դատական գործ են արխիվներից հանում ու տարածում ու այնքան ապաշնորհ ու անտաղանդ են գտնվում, որ չգիտեն անգամ, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել: Մեղկ եք, տիկնայք և պարոնայք, ուղղակի մեղկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել