Aysor.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև վերջին շրջանում հանդիպում տեղի չի ունեցել, Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Նման հանդիպում, եթե տեղի ունեցած լիներ, ապա չէր լինի գաղտնի և համապատասխան հաղորդագրությամբ կտեղեկացնեինք հանրությանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկուսացված է եղել այս ընթացքում, որևէ հանդիպում չի եղել: Միակ հանդիպումն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ եղել է հեղափոխությունից հետո՝ 2018 թվականին, և եղել է մեկ անգամ» , - ասաց Մանե Գևորգյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել