Ես միշտ զարմանում եմ, երբ մարդիկ պատրաստ են տալ 1000 դոլար ուսման վարձ, բայց հրաժարվում են վճարել 50 դրամ ավել մեր խեղճուկարկ վարորդներին: Մարդիկ համակերպվում են վճարել 3-4 միլիոն սրտի վիրահատության համար, բայց նեղվում են 50 դրամի համար: Մարդիկ պատրաստ են համակերպվել թանկ սնունդի կամ հագուստի հետ, բայց նեղսրտում են տրանսպորտի համար: Ես էլ եմ մտահոգվում, բայց ինձ ավելի շատ մտահոգում է, որ Հայաստանում չկա անվճար բուժօգնություն, անվճար կրթություն և անվճար հանգիստ: Մարդիկ մտահոգվում եմ Ռուսաստանում վրայերթ կատարված վարորդի ճակատագրով, բայց մուննաթ են գալիս իրենց դասի կամ գործի տանող վարորդի վրա: Իմ կարծիքով հայ վարորդը պետք է լավ փող աշխատի, ինչպես մյուսները: Ես չեմ ուզում, որ հայ վարորդը գնա ռուսաստաններ խլամ կամազ քշելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.galstyan.9/posts/10201662965274594?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել