Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 13325 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 70 000 (մեկ օրում արվել է 829 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 8943 անձ (ավելացել է 99-ով)։

Վերջին տվյալներով ապաքինվել է 4099 անձ, վերջին մեկ օրում՝ 85 անձ:

Ընդհանուր առմամբ, 283 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):

Նշենք, որ նախօրեին առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ «Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,- նշել է ԱՆ խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել