Բարի ու լավ խոսքեր ասել միշտ է պետք, այդ պատճառով էլ հոգեբանները մի շարք արտահայտություններ են առանձնացրել, որոնք հաճելի են ցանկացած տղամարդու համար: Սրանք այն արտահայտություններն են, որոնք թույլ կտան ձեզ ավելի լավը լինել:

Քեզ հետ ապահով է

Տղամարդը միշտ համարվել է ընտանիքի պաշտպան, այդ իսկ պատճառով էլ նրանք սպասում են այդ խոսքերին: Երբեմն պետք է ասեք այս արտահայտությունը, որը նրան էլ ավելի լավը կդարձնի:

 

Գնահատում եմ այն ամենը, ինչ անում ես 

Տղամարդն իրեն ոչ միայն պաշտպան է զգում, այլ նաև որսորդ, ով պահում է ընտանիքը: Ավելի հաճախ հիշեցրեք նրան այս մասին, եթե նույնիսկ նա ուղղակի շոկոլադ կամ հյութ է հյուրասիրում: Էմոցիոնալ աջակցությունը շատ կարևոր է նրանց համար:

Միակն ու անկրկնելին ես

Սա թույլ է տալիս տղամարդուն էլ ավելի ինքնավստահ զգալ իր գործողություններում: 

Եթե ցանկանում ես, կարող ենք առանձին հանգստանալ

Նրան մի փոքր ազատություն տվեք: Նրա համար կարևոր է ընկերների հետ ժամանակ անցկացնելը: Սա կօգնի նրան հասկանալ, թե որքան հասկացող ու կամեցող եք դուք: Տղամարդիկ միայնակ մնալուց կամ կնոջից հեռու գտնվելու ընթացքում հասցնում են կարոտել կնոջը և ավելի գնահատել նրան:

Ես վստահ եմ, որ դու կարող ես դա անել

Տղամարդու ամենագլխավոր մոտիվացիան կինն է: Կինը կարող է նրան թևեր տալ և կոտրել դրանք: Ձեր աջակցությունը նրան կոգևորի: 

Դու ինձ խենթացնում ես

Ոչ միայն կանայք են սիրում ականջներով, այլ նաև տղամարդիկ: Հաճախ հիշեցրեք նրան, որ նա ցանկալի է, սիրելի ու հիանալի տղամարդ: Դա նրան ինքնավստահություն կհաղորդի, որպեսզի իր կնոջը էլ ավելի երջանկացնի:

Ինչպե՞ս ես քեզ զգում

Սա միայն առողջության մասին չէ: Այս արտահայտությունը թույլ է տալիս, որ ավելի լուրջ հարցեր քննարկեք: Տղամարդու համար կարևոր է, երբ կինը հոգ է տանում իր մասին:

Մի՛ մոռացեք, որ ձեր վեևաբերմունքը սիրելի մարդու նկատմամբ ամուր հարաբերություններ և ընտանիք ունենալու ճանապարհն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել