Բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը Россия 1 հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես կարելի է բարձրացնել զարկերակային ճնշումը առանց դեղորայքի օգտագործման:
Նա նշել է, որ հիպոտոնիկների խնդիրն անոթային պատերի թույլ տոնուսն է, ինչը թույլ չի տալիս պահպանել ճնշումը:
Դա հաղթահարելու համար նա խորհուրդ է տվել մեկուկես անգամ ավելացնել օգտագործվող ջրի քանակը, օրինակ, խմել ուտելուց 30 րոպե առաջ:
Օրվա առաջին կեսին ճնշումը կարելի է բարձրացնել նաև մեկ կամ երկու բաժակ սուրճի և աղի սննդի օգնությամբ:
«Այս համադրությունը կհանգեցնի նրան, որ աղը կպահպանի հեղուկը և, համապատասխանաբար, կբարձրացնի ճնշումը, իսկ կոֆեինը կխթանի արյան անոթների տոնուսը», – ասել է Ագապկինը:
Բացի այդ, ձեռքի էսպանդերի օգտագործումը կարող է կարգավորել ճնշումը: Վարժություններն անհրաժեշտ է կատարել ամեն ձեռքով 10-ական վայրկան 5-10 մոտեցմամբ:
«Կարճ ժամանակ հետո ձեր ճնշումը կդառնա տիեզերագնացի ճնշում: Դուք շատ առույգ կլինեք», – ասել է բժիշկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել