Tert.am-ը գրում է.

Ճամայկայում Նոել Չեմբերսը 40 տարի անցկացրել է բանտում՝ սպասելով դատավարության և մահացել է 81 տարեկանում:

Ինչպես ներկայացնում է Loop News Jamaica կայքը, տղամարդը մահացել է տարեսկզբին, սակայն կատարվածի մասին լուրը նոր է հայտնվել լրտավամիջոցներում: Նրա մահվան պատճառը պաշտոնապես նշվել է երիկամային վարակը: ԶԼՄ-ների տվյալներով՝ նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել:

Իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում հայտնվել են տղամարդու լուսանկարները, որում նա անմխիթար վիճակում է պատկերված, ինչից հետո պահանջել են հետաքննություն իրականացնել:  

Պարզվել է, որ 2019 թվականի սկզբին Չեմբերսը բուժզննում է անցել, քանի որ գրեթե չէր ուտում այդ ընթացքում, գանգատվում էր տեսողական խնդիրներից և գրիպին բնորոշ ախտանշաններից: Մահվանից մեկ օր առաջ նրան գտել են ուշագնաց վիճակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել