Վարչապետի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էդվարդ Հովհաննիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Դավիթ Անանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել