Երևի չեք պատկերացնի, բայց այս լուրը մեծ ոգևորություն է առաջացրել երկրի քաղաքացիներից շատերի մոտ: Խոսքը վերաբերում է նրան, որ հուլիսի 30-ին ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, կսկսի ընդդեմ «Արմավիա-ավիաընկերություն» ՍՊԸ-ի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ապրիլի 12-ի հայցադիմումի գործով դատաքննությունը: Համաձայն այդ հայցադիմումի, ՊԵԿ-ը պահանջում է «Արմավիայից» բռնագանձել 7 մլրդ 35 մլն 703 հազար 888 դրամ: Այո՛, ես համամիտ եմ մեր քաղաքացիներից շատերի հետ, քանզի ո՛չ մի խախտում, ո՛չ մի չարաշահում, ո՛չ մի թալան պետք է անպատիժ չմնա՝ անկախ նրանից, թե ով է այդ երևույթների հետևում կանգնած: Միխաիլ Բաղդասարովի, ժողովրդական լեզվով ասած, այս «օբյեկտը» երկար տարիներ համարվում էր անձեռնմխելի, սովորական քաղաքացու մտքով անգամ չէր կարող անցնել, որ հնարավոր է «Արմավիա» ընկերության նման «մոնստորին» կանչել պատասխանատվության:
Այստեղ ցավալին և անհասկանալին այն է, որ ՊԵԿ-ը նոր է զարթնում, ինչո՞ւ էր թողնում, որ այսքան գումար կուտակվի, ինչո՞ւ էր թողնում, որ չարաշահումները հասնեն այսպիսի ֆանտաստիկ թվերի, ինչո՞ւ ժամանակին չէր ֆիքսում այս ամենը , չէ որ այդ գումարը մեկ օրում չգոյացավ: Եթե ՊԵԿ-ի հիմնավորումները ճիշտ են, ապա ստացվում է, որ «Արմավիա» ընկերությունը տարիներ շարունակ խուսափել է ամբողջությամբ հարկեր մուծելուց: Այստեղ հարցեր են առաջանում.
• Իսկ, այս թիվը կարո՞ղ է ավելի շատ պետք է լիներ, կարո՞ղ է մի բան ՊԵԿ-ի աչքից վրիպել է:
• Եթե Միխաիլ Բաղդասարովի այս մի ձեռնարկությունը այսպիսի հարկային թերացումներ ունի , ապա հնարավոր է , որ նրա մնացած ձեռնարկություններում էլ նույնը լինի. Հաշվի առնելով այս ամենը՝ ՊԵԿ-ը ձեռնամուխ է եղե՞լ ստուգել նրա մնացած ձեռնարկությունները, թե՝ ոչ:
• Իրականում քանի՞ ձեռնարկություն ունի Բաղդասարովը և ինչքա՞ն է կազմում այնտեղ առկա հարկային թերացումների գումարը:
Հ.Գ. Ժամանակն է եկել, որպեսզի բոլորը հասկանան, որ վաղ թե ուշ կանգնելու են դատարանի առաջ և, եթե նրանք թույլ են տվել չարաշահումներ, ապա իսկը ժամանակն է, որպեսզի այդ չարաշահումների արդյունքում կուտակված գումարները վերադարձվեն պետությանը:
Չէ որ երկիրը իսկապես ծանր վիճակում է գտնվում և սրանից հարմար պահ չկա: Սա վերաբերում է ոչ միայն «Արմավիային», այլ նաև մնացած այլ խոշոր…
Նյութի աղյուր՝ http://replik.am/arm/index.php?id=24219