Ոչ ոք իրավունք չունի առանց ձեր համաձայնության լուսանկարելու ձեզ և լուսանկարը զետեղելու որևէ հարթակում, առավել ևս՝ ուղարկել այն որևէ քաղպաշտոնյայի՝ անձամբ ձեզ վարկաբեկելու ակնհայտ հավակնությամբ։ ՀՀ վարչապետի պաշտոնը ներկայումս զավթած անձը խախտել է ՀՀ օրենսդրությունը՝ ձեզ, նախ, մատնությամբ զբաղվելու կոչ անելով և ապա՝ լուսանկարներ և տեսանկարներ իր էջում զետեղելով։ Նա չունի նման իրավունք։ Պահպանեք ձեր անձնական տվյալները և մի թույլ տվեք դրանց օգտագործումն ընդդեմ ձեզ։
Վարչապետի աթոռը զավթած ոչ ադեկվատ անձի միակ նպատակը համավարակի սարսափելի հետևանքների համար պատասխանատվությունն իր վրայից մաքրելն ու քաղաքացիների վրա ուղղորդելն է։ Նա այդպես վարվել է նաև պետականության հենք հանդիսացող բոլոր այլ ոլորտներում, ուր հասարակության պատշաճ գնահատականի պակասը գուցե և ընդունելի է։ Սակայն այս դեպքում խոսքը գնում է ձե՛ր առողջապահական անվտանգության մասին։ Այս ոլորտում կատաստրոֆիկ անկման պատասխանատուն միակն է, և նա գտնվում է կառավարականում։
Պահանջենք նրա հրաժարականը և մասնագետներից բաղկացած ժամանակավոր ճգնաժամային կառավարություն կազմեք, այլապես կրելու ենք տարերային կորուստներ։ Արդեն իսկ կրում ենք։