Vemard.com-գրում է.
Մի խելամիտ մարդ կարող է բացատրել, էսպես մինչև ո՞ւր ենք գնալու: Նախկինում էն կարագը, որ 500-550 դրամով էինք գնում, քիչ-քիչ դարձրել են 900 դրամ.... մեր` հորս հալալ քրտինքով ապրող ընտանիքը ինչպե՞ս ապրի, կամ մեր ընտանիքի պես մյուս ընտանիքնե՞րը: Մենք միլիոնատեր չենք, ոչ էլ աղքատ ենք ապրում, ավելին, չգիտես ինչու կողքից գիտեն մի բան էլ շաաատ լավ ենք ապրում :)))), բայց մեկ է էս թանկացումները զգում ենք մեր ընտանեկան բյուջեի վրա: Բա էն խեղճ գործազուրկ ընտանիքնե՞րը... պաշտոնական տվյալների համաձայն հասարակության 30 տոկոսը կազմող (իրականում շատ ավելի մեծ ցուցանիշներ են, իհարկե) աղքատ մարդիկ ո՞նց ապրեն:
...Մենք ընկերուհիներով որ խոսում ենք, վաղուց արդեն մեր զրույցի թեմաները աղջկական թիթիզ-միթիզ նյութերը չեն, ոչ էլ հերթական երկրպագուի առաջարկները: Մենք ժամերով խոսում ենք համատարած գործազրկությունից ու թանկացումներից, սոցիալական ծանր պայմաններից: Վաղուց արդեն մոռացել ենք, թե երբ ենք ուղղակի թեթև, աղջկական զրույց ունեցել:
...Բա հայրս ամբողջ տարին քարի հետ արևի տակ կռիվ տա ու ամռանը մի քանի օրով վաստակած հանգստի գնալու հնարավորություն չունենա՞: Տրանսպորտի թանկացման ընթացքում էնքան շատ համեմատություններ արվեցին Հայաստանի, հարևան պետությունների, զարգացած եվրոպական երկրների միջև: Դե բացի տրանսպորտի գներից, ուրիշ երկրներում ապրողների կյանքն էլ համեմատեք մեր` հայաստանաբնակներիս ապրելակերպի հետ: Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է ամռանը գնում երկրից դուրս հանգստանալու: Լավ, երկրից դուրս դեռ ոչինչ, քանի՞ մարդ գիտեք, որ գոնե 1 շաբաթով գնում է Սևան, Ծաղկաձոր, Ջերմուկ հանգստանալու: Հաշված թվով մարդիկ...
...Չէ՛, մեկ է գնալու եմ էս երկրից: Ու էտ նրանից չի, որ մնալու ցանկություն ունեցողներից քիչ եմ սիրում Հայաստանը, չէ՛, ուղղակի մի կյանք եմ ապրում ու չեմ պատրաստվում ամբողջ կյանքս երկու կոպեկով աշխատել (աշխատանք գտնելու դեպքում) որոշ օլիգարխիկների ու պաշտոնյաների վիզը հաստացնելու համար: Չէ՞ որ Հայաստանում լավ ապրելու համար պիտի ուրիշներին «քցելու արհեստին» տիրապետես կամ էլ շա~տ բախտավոր լինես: Ամբողջ կյանքում աշխատած ու բացի քայքայված առողջությունից ուրիշ, գրեթե, ոչնչի չհասած հորս օրինակն աչքիս առաջ...
Հ.Գ. Ինձ մոտ մարդկանցից մեկը` աղջիկ, դեռ դպրոցը չավարտած մտել է սուպերմարկետում աշխատանքի: 18 տարեկան էրեխեն, որ դեռ պիտի սովորեր, պիտի զգար ուսանող լինելու, ուսում ստանալու հաճույքը, էսօր ընտանիք է պահում: Ու իր նման շա~տ-շատերը... Կեցցե~, ազատ, անկախ, «ապահով» Հայաստանը: